Encyclopedia

Հյուսիսային ծով

Մակերեսը՝ 565 հազար կմ քառակուսի, խորությունը՝ մինչև 725 մ:

Ատլանտյան օվկիանոսի ծայրամասային ծով, որը գտնվում է Սկանդինավյան և Յուտլանդական թերակղզիների (արևելքում), Մեծ Բրիտանիա, Օրկենյան ու Շոտլանդական կղզիների (արևմուքում) միջև։ Ողողում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ափերը։ Հյուսիսում հարում է Նորվեգական ծովին, արևելքում Դանիական նեղուցներով՝ Բալթիկ ծովին, հարավ-արևմուտքում Պա դը Կալե և Լա Մանշ նեղուցներով՝ Ատլանտյան օվկիանոսին։

Ծովի 2/3-ից ավելին ունի 100 մ-ից պակաս խորություն. հարավային մասում կան ծանծաղուտներ (Դոգեր Բանկ և ուրիշներ)։ Հյուսիսային ծով են թափվում Էլբա, Վեզեր, Հռենոս, Թեմզա գետերը։ Գլխավոր նավահանգիստները`   Ռոտերդամ, Ամստերդամ, Անտվերպեն, Լոնդոն, Հուլ, Համբուրգ, Բրեմեն, Վիլհելմսհաֆեն, Գյոթեբորգ, Օսլո, Բերգեն։

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.